Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Քիմիաթերապիա. դիմանալ և ապաքինվել. oncology.am

Քիմիաթերապիա. դիմանալ և ապաքինվել. oncology.am

Քիմիաթերապիայի իրականացման ընթացքում հիվանդի ինքնազգացողությունն ու տրամադրվածությունն, անկասկած, անդրադառնում է հակաուռուցքային բուժման արդյունավետության վրա: Դեղորայքի ճիշտ ընտրությունը` ցիտոստատիկների ընդունման հետ կապված, թույլ կտա խուսափել լուրջ կողմնակի ազդեցությունների զարգացումից. հիվանդներն իրենց ավելի լավ կզգան, իսկ բուժումն առավել արդյունավետ կլինի:

Ո՞ւմ և ինչո՞ւ են նշանակում քիմիաթերապիա

Քիմիաթերապիան ուռուցքային հիվանդությունների բուժման կարևոր փուլ է: Ըստ ուռուցքի բնույթի, զարգացման փուլի և գործընթացի ագրեսիվության՝ հիվանդին նշանակում են տարբեր դեղերի զուգակցումներ, որոնք ուռուցքի դեմ առավել արդյունավետ են պայքարում: Քիմիաթերապիան կարող է նշանակվել ինչպես վիրահատական միջամտությունից կամ ճառագայթային բուժումից առաջ, այնպես էլ` վիրահատությունից հետո: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար հիվանդները պետք է անցնեն քիմիաթերապիայի մի քանի հաջորդական կուրսեր: Քիմիաթերապիայի համար կիրառվող դեղերը հաճախ տոքսիկ են հիվանդների համար և բերում են մի շարք կողմնակի ազդեցությունների զարգացման՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ախորժակի կորուստ, դյուրհոգնելիություն և այլն: Այս ամենը բացասաբար է անդրադառնում հիվանդի ֆիզիկական և հուզական վիճակի վրա, ով ստիպված է պայքարել ծանր հիվանդության դեմ:

Քիմիաթերապիայի բարդությունները

Ցիտոստատիկների ընդունման հետ կապված, լուրջ բարդություններից է նեյտրոպենիան՝ արյան մեջ նեյտրոֆիլների մակարդակի նվազումը: Նեյտրոֆիլների կոնցենտրացիայի իջեցումը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային, բակտերիալ և սնկային վարակների նկատմամբ: Ցիտոստատիկների ընդունման նման հետևանքները հաճախ բերում են քիմիաթերապիայի կուրսերի միջակայքերի հարկադրական մեծացման, դեղաչափի նվազեցման կամ բուժման ընդհատման: Այս ամենը բացասաբար է անդրադառնում բուժման արդյունավետության և հիվանդների ապրելիության վրա:

Ի՞նչ ընդունել բարդությունների ժամանակ

Քիմիաթերապևտիկ դեղերի իմունադեպրեսիվ, հեպատոտոքսիկ և նեֆրոտոքսիկ ազդեցությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ազօքսիմեր բրոմիդի ընդունում: Հիվանդների վիճակը կբարելավի նշված պատրաստուկի կարճատև կուրսը, որի տևողությունը չի գերազանցում տաս օրը:

Ուռուցքի իմունադեպրեսիվ ազդեցության կանխարգելման անհրաժեշտության դեպքում՝ ուռուցքի վիրահատական հեռացումից հետո հիվանդի վիճակի բարելավման համար, ինչպես նաև քիմիաթերապիայից և ճառագայթային բուժումից հետո վերականգնողական շրջանում, նշանակվում է ազօքսիմեր բրոմիդի երկարատև կուրս, որը կարող է տևել երկու ամսից մինչև մեկ տարի: Ազօքսիմեր բրոմիդը կարող է նշանակվել ցիտոստատիկների, հակաբիոտիկների և այլ դեղերի հետ միասին: Ազօքսիմեր բրոմիդի ներառումը ուռուցքային հիվանդների բուժման համալիրում թույլ է տալիս վարակային բարդությունների և կողմնակի ազդեցությունների զարգացման հետևանքով չփոփոխել բժշկի կողմից նշանակված քիմիաթերապիայի սխեման:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ